Reviews (1)
Ցույց տալ կարծիքներ միայն Հայ (0)
Թողեք Ձեր կարծիքը
Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան
Ծաղկաձոր – Ճոպանուղի – Կեչառիս վանական համալիր – Սևանա լիճ – Սևանավանք – Դիլիջան Հին Քաղաք – Հաղարծին և Գոշավանք
9-10 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԱյս շրջագայության ժամանակ կուղևորվեք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Ըստ առասպելի մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ամբողջ ձորի երկայնքով: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:
Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:
Ծաղկաձորի ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից:
2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ:
Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով:
Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Շարունակելով ճամփորդությունը դուք կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի չքնաղ բնությունը: Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Ինչպես նաև կայցելեք Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հիասքանչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:
Այս շրջագայության ժամանակ կուղևորվեք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Ըստ առասպելի մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ամբողջ ձորի երկայնքով: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:
Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:
Ծաղկաձորի ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից:
2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ:
Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով:
Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Շարունակելով ճամփորդությունը դուք կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի չքնաղ բնությունը: Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Ինչպես նաև կայցելեք Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հիասքանչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:
Լրացուցիչ տեղեկություններՏուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
jamesdeecamu –
Yerani Travel is one of the best for me, we really enjoyed the tour going to tsaghkadzor, lake sevan and dilijan for the first day and Garni temple, Geghard and the bread making “lavash” for the second, we like also our tour guide, Arman who’s very informative and friendly, tour has very reasonable price. high five for yerani travel 🙂