Մեր մասին

«Երանի Թրավել» ընկերությունը ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային կազմակերպություն է։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունը բազմազան զբոսաշրջային ծառայություններ է մատուցել ավելի քան 50,000 զբոսաշրջիկների։ Շնորհիվ իր անձնակազմի մասնագիտական հմտության և անմնացորդ նվիրումի՝ կարճ ժամանակահատվածում կարողացել է դասվել իր ոլորտի լավագույն կազմակերպությունների շարքին։

Ընկերությունը հիմնել է կայուն և արժեքավոր հարաբարերություններ զբոսաշրջության ոլորտի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ հյուրանոցներ, հանգստյան տներ, ռեստորաններ և այլն։ Այսպիսով կարող է հպարտանալ հավատարիմ հաճախորդներով և ամուր ու թափանցիկ գործնական հարաբերություններով։

Ինչ ենք մենք առաջարկում

Մենք կազմակերպում ենք ամենօրյա խմբային և անհատական էքսկուրսիաներ, ուղևորափոխադրումներ,տրամադրում ենք որակավորված էքսկուրսավարի ծառայություններ, կազմում ենք տուրիստական փաթեթներ, և այս ամենը Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում։ Մեր հարմարավետ ավտոմեքենաները հագեցած են Wi-Fi սարքավորումներով և օդորակիչներով։

Մենք տրամադրում ենք գիշերակաց՝ ինչպես ընկերությանը պատկանող հյուրանոցներում և բնակարաններում, այնպես էլ առաջարկում ենք շահավետ պայմաններ՝ Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցներում և հանգստյան տներում։

Տրամադրում ենք տուրիստական փաթեթների լավագույն տարբերակներ, որոնք ներառում են գիշերակաց, ուղևորափոխադրում օդանավակայանից և հակառակ ուղղությամբ, խմբային էքսկուրսիաներ ամենահայտնի ուղղություններով, համեղ սնունդ և այլ ծառայություներ։

Լինել առաջատար և ամենավստահելի ընկերությունը, որը կմատուցի լավագույն զբոսաշրջային ծառայությունները ՀՀ-ում։

Մեր առաքելությունը

Մենք ունենք 2 հիմնական նպատակ։ Առաջինը՝ տրամադրել որակյալ ծառայություն մեր հաճախորդներինմ, ինչի շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքով վաստակել ենք հավատարիմ հաճախորդների մեծ բանակ։

Մեր մյուս նպատակն է նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա զբոսաշրջային առաջատար ուղղություններից մեկն աշխարհում։

Ինչու Երանի Թրավել

«Երանի Թրավել»-ում մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ՝ մրցունակ գներով։ Ցուցաբերում ենք բացառապես անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին ՝ բավարարելով իր ցանկացած քմահաճույք։ Մենք թափանցիկ և անկեղծ ենք մեր հյուրերի նկատմամբ, որով և արձանագրում ենք լավագույն գնահատականները և երախտիքի խոսքերը մեր մասին։

Մեր առաջնահերթություններից է որակի վերահսկումը՝ համոզվելու համար, որ ձեր ճամփորդությունը անցնում է ըստ պատշաճի և սպասվածին համահունչ։
Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները պատրաստ են աջակցել և կարգավորել ցանկացած անկանխատեսելի իրավիճակ՝ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։