Դրույթներ և պայմաններ
Սույն դրույթներն ու պայմանները («Համաձայնագիր») նկարագրում են, թե ինչ եք իրավասու ակնկալել «Երանի Թրավել» ՍՊԸ-ից՝ ծառայություններ գնելիս: Կողմերի բոլոր պարտավորությունները կղեկավարվեն համաձայն սույն դրույթների ու պայմանների: «Մենք», «մեզ» և «մեր» տերմինները վերաբերում են «Երանի Թրավել» ՍՊԸ-ին: «Դուք» տերմինը վերաբերում է մեր կայքը այցելող հաճախորդին, նրան, ով ամրագրում է ծառայություն մեր կայքում կամ այլ կերպ օգտագործում մեր ծառայությունները:
Որոշ դեպքերում մենք վաճառում ենք տուրերին առնչվող մի շարք ապրանքներ կամ ծառայություններ, որոնք ուղղակիորեն չեն մատակարարվում մեր կողմից (օրինակ հյուրընկալություն հյուրանոցում, սնունդ, և այլն): Այս դեպքում Հաճախորդները կկնքեն առանձին պայմանագիր վերոնշյալ մատակարարների հետ, քանի որ «Երանի Թրավել» ՍՊԸ-ն չի հանդիսանում համասեփականատեր:
Թարմացվել է 14.09.2022
2 տարեկանից փոքր երեխաները կարող են անվճար ճանապարհորդել: Նրանք տոմսի կարիք չունեն, քանի դեռ չեն զբաղեցնում առանձին նստատեղ և ուղեկցվում են չափահասների կողմից: Այնուամենայնիվ, երեխաներին վերաբերող տեղեկատվության տրամադրումը պահանջվում է, ուստի խնդրում ենք ամրագրում կատարելիս նշել երեխաներին որպես ուղևոր:
3-ից 10 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ (ծնողի հետ ճանապարհորդելիս) խմբային տուրեր ամրագրելու դեպքում, և նրանք նույնպես պետք է տոմս ունենան, ուստի խնդրում ենք ամրագրում կատարելիս նշել նրանց որպես ուղևոր:
Կայքում ներկայացված սակագները վերաբերում են ոչ ռեզիդենտ ծառայություն ստացողներին։ Մնացած դեպքերում ներկայացված սակագներին ավելացվում է 20% ԱԱՀ։
Կանխավճար կատարելը և պահանջվող տեղեկատվության ներկայացումը թույլ է տալիս մեզ կատարել ամրագրումներ Ձեզ համար:
Ծառայությունների արժեքի ամբողջական կամ մասնակի վճարումը որպես կանխավճար լիազորում է մեզ Մատակարարների հետ վճարային պայմանավորվածություններ ունենալ Ձեր անունից: Կանխավճարի վճարումից հետո, համաձայն ձեր և մատակարարի միջև պայմանագրի, Մատակարարը կարող է կատարել որոշակի փոփոխություններ: Այն դեպքում, երբ մենք գործում ենք որպես գործակալ, մենք կտեղեկացնենք Ձեզ նման փոփոխությունների մասին, այն պահին, երբ ստանանք նման տեղեկատվություն:
Մենք ընդունում ենք քարտային վճարումներ (Visa, MasterCard, MIR)։
Visa-ի, MasterCard- ի և MIR-ի վճարումների գործարկման համար ծառայության վճար չի սահմանվում:
Եթե նախընտրում եք վճարել ձեր ամրագրման համար բանկային փոխանցմամբ, խնդրում ենք դիմել մեզ անհրաժեշտ մանրամասների համար:
Բոլոր վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով:
Ցանկացած դեպքում ամրագրված ծառայության դիմաց վճարումը պետք է ամբողջովին կատարված լինի 24-48 ժամ առաջ մինչև տվյալ ծառայության մատուցումը, եթե չկա այլ պայմանավորվածություն կամ անհրաժեշտություն: Եթե ամրագրված ծառայության համար վճարումը չի իրականացվում ծառայության մատուցումից 24-48 ժամվա ընթացքում, ընկերությունն իրավունք ունի չեղարկել ամրագրումը առանց զգուշացման։
Եթե ամրագրված ծառայությունների արժեքը գերազանցում է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա Դուք պարտավորվում եք վճարել կանխավճար ամրագրված ծառայությունների 30 (երեսուն) տոկոսի չափով ծառայության մատուցումից առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ: Ամրագրված ծառայությունների արժեքի մնացած մասը պետք է վճարված լինի 24-48 ժամ առաջ մինչև ծառայության մատուցումը, եթե չկա այլ պայմանավորվածություն կամ անհրաժեշտություն:
Հատուկ դեպքերում ընկերությունը իրավասու է պահանջել մասնակի կամ լրիվ կանխավճար իր հայեցողությամբ:
Վճարված գումարի վերադարձը կախված է նախնական վճարման կատարման եղանակից: Ձեր կողմից վճարված գումարը վերադարձնելիս (պարտավորվածությամբ կամ փոխհամաձայնությամբ), մենք սովորաբար օգտագործում ենք նույն վճարման եղանակը, որն ի սկզբանե օգտագործվել է ձեր կողմից վճարում կատարելու ժամանակ: Այնուամենայնիվ, դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք ընտրել խելամիտ այլընտրանքային վճարման տարբերակ, եթե այդպիսին պահանջվի:
Եթե վճարումը կատարվել է բանկային քարտի միջոցով, ապա գումարը կվերադարձվի տվյալ բանկային քարտին: Եթե վճարված քարտը չի գործում կամ անվավեր է, ապա գումարը կվերադարձվի ձեր բանկային քարտի հաշվին:
Եթե վճարումը իրականացվել է կանխիկ, ապա գումարը կվերադարձվի կանխիկ եղանակով:
Վճարման վերադարձման հետ կապված բոլոր բանկային ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից:
Վերադարձման ժամկետը հինգ աշխատանքային օր է, որը հաշվարկվում է ամրագրումը չեղյալ հայտարարելու պահից: «Երանի Թրավել» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածի համար, որը պահանջվում է գումարը բանկային հաշվին ստանալու համար:
Համաձայն ընդունված կարգի, մենք տրամադրում ենք Հաճախորդներին բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան էլեկտրոնային եղանակով: Մենք իրավունք ենք վերապահում գանձել վարչական ծախսեր այն դեպքում, երբ համաձայն դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացվեն թղթային տարբերակով: Խնդրում ենք համոզվել, որ էլ. փոստի հասցեն տրամադրված է և պարբերաբար ստուգել հաղորդագրությունները:
Ծառայության մատուցումից առաջ անհրաժեշտ է տրամադրել անձնագրի պատճեն՝ ՀՀ հարկային ծառայության պահանջով։
Սույն կետը չի վերաբերում ընկերության հատուկ առաջարկներին, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են առանձին պայմաններ:
Եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ընկերությունը իրավասու է փոխել կամ չեղյալ հայտարարել մատուցվող ծառայությունները:
Մենք ապահովում ենք փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրումը նման փոփոխության մասին տեղեկանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետում: Այնուամենայնիվ, մենք չենք կրում որևէ պատասխանատվություն փոփոխության կամ չեղարկման արդյունքում ծագած ծախսերի համար: Հնարավորության դեպքում դուք կունենաք այլընտրանքային տուրերի առաջարկներ, ինչպես նաև կկարողանաք չեղյալ հայտարարել ձեր ամրագրումը և վերադարձնել գումարը:
Չեղարկման քաղաքականությունը խմբային տուրերի ամրագրման դեպքում
Մինչև հինգ անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ տույժի, եթե այն կատարվել է առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 24 ժամից ուշ կատարելու դեպքում արժեքի 100%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման:
Հինգ և ավելի անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ տուգանքի, եթե այն կատարվել է առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 48 ժամից ուշ կատարելու դեպքում արժեքի 100%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման:
Չեղարկման քաղաքականությունը անհատական տուրերի և տրանսպորտային ծառայությունների ամրագրման դեպքում
Ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ փոխհատուցման, եթե այն կատարվել է առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 24 ժամից ուշ կատարելու դեպքում արժեքի 100%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման:
300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ տուգանքի, եթե այն կատարվել է առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 48 ժամից ուշ կատարելու դեպքում արժեքի 100%-ը կգանձվի որպես տուգանք:
Չեղարկման քաղաքականությունը տուր փաթեթների ամրագրման դեպքում
Քանի որ տուր փաթեթի հիմքում ընկած է գիշերակացի ծառայությունների մատուցումը, ապա փաթեթի չեղարկման քաղաքականությունը կկարգավորվի համաձայն ամրագրված հյուրանոցային հաստատության չեղարկման քաղաքականության, որի մասին ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Ձեզ ամրագրումներ կատարելիս:
Ամրագրումներ կատարելիս կամ օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնում եք սույն Համաձայնագրի պայմաններին, ներառյալ ցանկացած մատակարարի լրացուցիչ դրույթներին և պայմաններին, որոնք կիրառելի են ձեր կատարած ամրագրման, տուրի կազմակերպման, պայմանագրերի կամ որևէ կայքի բովանդակության օգտագործման ժամանակ: Դուք համաձայն եք ձեր և ձեր ներկայացրած անձանց անունից, ընդունել բոլոր դրույթները և պայմանները, ինչպես նաև կրել պատասխանատվություն ծագած ֆինանսական պարտավորությունների նկատմամբ: Դուք համաձայնում եք, որ սույն դրույթների և պայմանների ցանկացած խախտում կարող է հանգեցնել
(ա) ամրագրման կամ գնման չեղարկանը,
(բ) ամրագրման կամ գնման համար վճարված ցանկացած գումարի գանձմանը,
(գ) որոշակի ապրանքների կամ ծառայությունների բաժին մուտքի արգելքի
դ) ձեր հաշվի դեբետագրմանը ցանկացած խախտման հետևանքով առաջացած ցանկացած ծախսի համար;
Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ
(ա) Դուք ունեք համապատասխան տարիք օգտվելու մեր ծառայություններից և կայքից, և կարող եք ստեղծել իրավական պարտավորություններ, որոնք կարող են բխել սույն կայքի օգտագործման հետևանքով,
բ) օրինական կերպով լիազորված եք գործելու և հանդես գալու այլ անձանց անունից և նրանց անունից ընդունելու սույն դրույթները և պայմանները, և
գ) ձեր կողմից կամ ձեր խմբի անդամների կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշմարիտ է:
Դուք պատասխանատվություն եք կրում նման այլ անձանց տեղեկացնելու իրենց ամրագրումների նկատմամբ կիրառվող բոլոր դրույթների և պայմանների մասին: Դուք հասկանում եք, որ դուք Ֆինանսական պատասխանատվություն եք կրում ձեր կամ ձեր հաշիվը օգտագործող անձանց համար այն ժամանակ, երբ օգտվում եք սույն կայքից և մեր ծառայություններից:
«Երանի Թրավել» ՍՊ ընկերությանը պատկանող բոլոր տրանսպորտային միջոցներն ապահովագրված են համաձայն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության օրենքով։
Դուք համաձայնում եք, որ կօգտագործեք մեր կայքը կամ ծառայությունները միայն օրինական ամրագրումներ կամ գնումներ կատարելու համար և չեք կատարի սպեկուլյատիվ, կեղծ կամ խարդախ ամրագրումներ պահանջարկի փոփոխման ակնկալիքով: Դուք կօգտագործեք մեր կայքը և ծառայությունները միայն կիրառելի օրենքների համաձայն:
Առանց մեր նախնական գրավոր համաձայնության, Դուք չեք կարող
(ա) մուտք գործել, վերահսկել կամ պատճենել որևէ բովանդակություն կամ տեղեկատվություն մեր կայքից, օգտագործելով ցանկացած «ռոբոտ», «սպառող» կամ այլ ավտոմատացված կամ ոչ ավտոմատացված սարք կամ ծրագիր,
բ) հղում դեպի սույն կայք , կամ
(գ) ցանկացած այլ կայքում տեղադրել մեր կայքէջի ցանկացած հատված
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձնանց կայքեր, որոնք մենք տրամադրում ենք միայն ձեր հարմարավետության համար: Դուք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` համոզված լինելու համար, որ ինչ հղման էլ, որ դուք հետևեք, չի պարունակի վիրուսներ, <<տրոյական ձիեր>> կամ այլ ապակառուցողական մեխանիզմներ: Այս հղումների առկայությունը չի նշանակում, որ մենք հաստատում ենք նման կայքեր կամ որևէ բովանդակություն: Մենք նման կայքերի կամ բովանդակության կամ նման կայքերում տվյալների գաղտնիության քաղաքականության համար պատասխանատուն չենք կրում:
Դուք համաձայնում եք փոխհատուցել մեզ և մեր փոխկապակցված անձանց, մեր Մատակարարներին կամ նրանց աշխատակիցներին, տնօրեններին, գործակալներին ցանկացած կորուստ, վնաս կամ այլ ծախսեր (ներառյալ ողջամիտ իրավաբանական և հաշվապահական վճարները), որոնք առաջացել են ձեր մեղքով ա) սույն Համաձայնագրի խախտման հետևանքով, բ) որևէ երրորդ կողմի օրենքի կամ իրավունքի խախտման հետևանքով, կամ (գ) սույն կայքէջի ձեր օգտագործումից:
«Երանի Թրավել» ՍՊԸ-ն գործում է բարեխիղճ, սակայն չի կարող պատասխանատվություն կրել եղանակի կամ ճանապարհային պայմանների հետևանքով առաջացած կորուստների, վնասների, վթարների, հիվանդությունների կամ ժամանակացույցի փոփոխությունների հետևանքով, ինչպես նաև անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած խախտումների համար, որոնք «Երևան Թրավել» ՍՊԸ-ն չէր կարող կանխատեսել կամ վերահսկել: Ճանապարհորդության ընթացքում ուղեբեռի պատասխանատվությունը կրում է սեփականատերը:
Մենք գործում ենք որպես անկախ կապալառու, և ոչ մի համատեղ ձեռնարկություն, գործընկերություն կամ աշխատանքային հարաբերություններ գոյություն չունի Հաճախորդի և <<Երանի Թրավել>> ՍՊԸ-ի, ինչպես նաև Հաճախորդի և Մատակարարի միջև սույն Համաձայնագրի կամ կայքի օգտագործման արդյունքում:
<<Երանի Թրավել>> ՍՊԸ-ն իրավունք ունի փոփոխել սույն Համաձայնագիրը` առանց նախնական ծանուցման: Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ այցելել www.yeranitravel.com ինտերնետային կայքը` վերանայել Համաձայնագրի ամենավերջին տարբերակը: Պարբերաբար կայքից կամ ծառայություններից օգտվելը նշանակում է, որ դուք ընդունում եք Համաձայնագրի փոփոխությունները: Սույն Համաձայնագրով ձեր իրավունքներն ու պարտականությունները չեք կարող փոխանցվել երրորդ անձանց: Մենք կարող ենք ցանկացած պատճառով դադարեցնել սույն Համաձայնագիրը, և նման դադարեցումը չի ազդի որևէ իրավունքի վրա, որը սահմանված է օրենքով:
Սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթը համարվում է անվավեր, անօրինական կամ կատարման ենթակա չէ, ապա մնացած դրույթների կիրառելիությունը որևէ կերպ չի դադարեցվում: Սույն համաձայնագրի լեզվական տարբերակներում տեղեկությունների տարբերության դեպքում հիմք է ընդունվում հայերենը։
Թարմացվել է 13.07.2022