Hotel Dilijan Resort & SPA
Գետափնյա փող., 66, ք. Դիլիջան, Հայաստան
Ծառայություններ
Անվճար WiFi
Ջեռուցում
Նախաճաշ
Ցնցուղ
24/7 գործող ընդունարան
Ավտոկայանատեղի
Լվացքատուն
TV
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:
«Դիլիջան» առողջարանային համալիրն ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը, կամ էլ Ձեր բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում:
«Դիլիջան» առողջարանային համալիրի աշխատակազմը ողջունում է Ձեզ: Դուք համալիրի ջերմ մթնոլորտում կզգաք մեր հյուրընկալությունը: Ընկերասեր և բազմալեզու աշխատակազմը միշտ պատրաստ է Ձեզ առաջարկել բարձրակարգ սպասարկում: