Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան

Ծաղկաձոր – Ճոպանուղի – Կեչառիս վանական համալիր – Սևանա լիճ – Սևանավանք – Դիլիջան Հին Քաղաք – Հաղարծին և Գոշավանք

Վառվող առաջարկ

Տևողությունը:

9-10 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 53,300 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ժամանակ կուղևորվեք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Ըստ առասպելի մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ամբողջ ձորի երկայնքով: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Ծաղկաձորի ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից:

2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ:

Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով:

Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Շարունակելով ճամփորդությունը դուք կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի չքնաղ բնությունը: Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ  նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:

Ինչպես նաև կայցելեք Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հիասքանչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը