Ցույց տալ այլ լեզուներով գրված կարծիքները (3)
Գրեք առաջին կարծիքը “Սևան, Դիլիջան”-ի մասին
Սևան, Դիլիջան
Սևանա լիճ – Սևանավանք – Դիլիջան Հին քաղաք – Հաղարծին և Գոշավանք
9-10 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԱյս շրջագայության ընթացքում կայցելեք ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը։ Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:
Ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարան թերակղզու բարձունքից, որտեղ նաև կայցելեք Սևանավանք։ Այն կառուցվել է 9-րդ դարում իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք նաև Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Շրջագայության մեկ այլ կետը Հաղարծին եկեղեցին է, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հրաշք տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:
Այս շրջագայության ընթացքում կայցելեք ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը։ Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:
Ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարան թերակղզու բարձունքից, որտեղ նաև կայցելեք Սևանավանք։ Այն կառուցվել է 9-րդ դարում իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք նաև Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Շրջագայության մեկ այլ կետը Հաղարծին եկեղեցին է, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հրաշք տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:
Լրացուցիչ տեղեկություններՏուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան