Ծաղկաձոր

Location:

Ծաղկաձոր ճոպանուղի – Կեչառիսի վանական համալիր

Վառվող առաջարկ

Տևողությունը:

4-5 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Շշալցված ջուրWi-Fi տրանսպորտում
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 29,600 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ժամանակ կուղևորվեք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Ըստ առասպելի մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ամբողջ ձորի երկայնքով: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Ծաղկաձորի ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից:

2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ:

Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ խորհրդային ժամանակաշրջանից բազմազան օլիմպիական մարզադաշտեր կառուցվել են հենց այս վայրում։ Բացի այդ, Ծաղկաձորը ձմռան ամիսներին Հայաստանի լեռնադահուկային կենտրոնն է։

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը