Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան

Գառնի տաճար – Գեղարդի վանք – «Քարերի Սիմֆոնիա» կիրճ – Սևանա լիճ – Սևանավանք – Հաղարծին – Գոշավանք

Վառվող առաջարկ

Տևողություն:

10-11 ժ.

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 63,300 AMD

Նկարագրություն

Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ:

Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել է Գեղարդի վանքում: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:
Շարունակելով շրջագայությունը և անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնեք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է  Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:

Կայցելեք Սևանա լիճը՝ Հայաստան լեռնաշխարհի երկնագույն մարգարիտը և Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13  հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Շրջագայության ընթացքում կտեսնեք նաևՀաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են հիասքանչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի:

Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը