Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Էջմիածին, Զվարթնոց

Գառնի տաճար – Գեղարդի վանք – «Քարերի Սիմֆոնիա» կիրճ – Խոր Վիրապ – Էջմիածին Մայր տաճար – Սբ, Հռիփսիմե, Սբ. Գայանե եկեղեցիներ – Զվարթնոց տաճար

Վառվող առաջարկ

Տևողություն:

8-9 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 42,200 AMD

Նկարագրություն

Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին: Կայցելեք Գառնու տաճար (77 մ.թ.), որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարը՝ իր շրջակա տարածքով, աներևակայելի գեղեցիկ է: Տաճարի հելլենիստական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից։

Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ:
Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել է Գեղարդի վանքում: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:

Այս շրջագայության ընթացքում կայցելեք նաև հնարավոր ամենամոտ վայրը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռը։

Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ», որը կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը:  Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառն է։

Կայցելեք նաև աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ–ին: Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը՝ Սանդարամետի գետնափոր մեհյանը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև նիզակը, որով խոցել են Հիսուսին։

Ացելելու եք նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցին,  որը կառուցվել էքրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է գտնվում հաջորդ եկեղեցին՝ ՝ 7-րդ դարի Սուրբ Գայանեն:

Կայցելեք նաև 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճար՝ Զվարթնոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը