Ցույց տալ այլ լեզուներով գրված կարծիքները (1)
Գրեք առաջին կարծիքը “Սևան, Հաղարծին, Գոշավանք, Հաղպատ, Սանահին, Ախթալա (2 օր)”-ի մասին
Սևան, Հաղարծին, Գոշավանք, Հաղպատ, Սանահին, Ախթալա (2 օր)
Սևանա լիճ – Սևանավանք – Հաղարծին – Գոշավանք – գիշերակաց Դիլիջանում (ներառված չէ արժեքի մեջ) – Հաղպատի վանք – Սանահինի վանք – Ախթալայի վանք
2 օր/ 1 գիշեր
Անգլերեն, ռուսերեն
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԱյս շրջագայության ընթացքում կայցելեք կապուտաչյա Սևանա լիճը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:
Կայցելեք նաև Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Շարունակելով ճամփորդությունը կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի հիասքանչ բնությունը: Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնեք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ դուք նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Կայցելեք նաև Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն: Եթե ձեզ հետաքրքրում, թե ինչու, ապա ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան բազմաթիվ անգամ լսել:
Այս շրջագայության ընթացքում կուղևորվեք նաև հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկը` Լոռու մարզը։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են միմյանց և տեղակայված են իրարից 20 րոպե հեռավորության վրա: Սանահինը բառացիորեն նշանակում է «սա ավելի հին է, քան մյուսը», իսկ Հաղպատը նշանակում է «ախպատ»: Երկու համալիրների գլխավոր եկեղեցիները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու հրամանով՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) համար։ Թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակը կարելի է տեսնել եկեղեցու արևելյան ճակատի տակ։ Հաղպատ համալիրի գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 976 թ.-ին, իսկ Սանահինի եկեղեցին՝ 30 տարի ավելի շուտ։
Ինչպես նաև կայցելեք նաև 10-րդ դարի Ախթալայի վանքը։ Ախթալայի ամրոցը Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկն է, որը հայտնի է իր հիասքանչ միջնադարյան ֆրեսկաներով։ Ասվում է, որ այստեղ նաև պահվել է այն խաչը, որով Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։
Այս շրջագայության ընթացքում կայցելեք կապուտաչյա Սևանա լիճը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:

Լրացուցիչ տեղեկություններՏուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան