Տաթևեր

Տաթևի վանք – Շաքիի ջրվեժ – Գինու համտես

Վառվող առաջարկ

Սկիզբը:

08:00

Տևողությունը:

13-14 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Արժեքը ներառում է

Տեղական քաղցրավենիքԴիմավորում հյուրանոցից ըստ ցանկությանԶբոսավարի ծառայությունWi-Fi տրանսպորտումԳինու համտեսՇշալցված ջուր
Ընտրել ամսաթիվը:

16,900 AMD

Նկարագրություն

Այս տուրն ընդգրկում է Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Տաթևի վանքն ու դեպի վանքը տանող ճոպանուղին։

Առաջին կանգառը Շաքիի գեղատեսիլ ջրվեժն է։ Այստեղ դուք ոչ միայն կզմայլվեք թափվող ջրերի հզորությամբ, այլ կստանաք հրաշալի նկարներ։

Հաջորդ կանգառը Տաթևի վանքն է` Հայաստանի կրթական և հոգևոր կենտրոնը: Դեպի Տաթևի վանք կարող եք ուղևորվել ճոպանուղիով։ Նշենք, որ ճոպանուղու միակողմանի տոմսի արժեքը ներառված չէ տուրի արժեքի մեջ (6,500 դրամ)։ Այն կարող եք ձեռք բերել տեղում կամ մեզ մոտ։

Տուրն ավարտվում է գինու գործարանի էքսկուրսիայով և համտեսով։

Օգտակար տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից

Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Տեսնել ամբողջը