Հեթանոսությունից դեպի քրիստոնեություն

Եղիշե Չարենցի կամար – Գառնու տաճար – Գեղարդի վանական համալիր – Լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես – «Քարերի սիմֆոնիա» կիրճ

Վառվող առաջարկ

Սկիզբը:

10:00

Տևողությունը:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Արժեքը ներառում է

Շշալցված ջուրՏեղական քաղցրավենիքԴիմավորում հյուրանոցից ըստ ցանկությանՎարպետաց դասԶբոսավարի ծառայությունՄուտքի տոմսերWi-Fi տրանսպորտում
Ընտրել ամսաթիվը:

10,900 AMD

Նկարագրություն

Տուրը սկսվում է Եղիշե Չարենցի կամարի այցելությունից։

Հաջորդ կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.), որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Կտեսնեք նաև Տաճարի մոտ տեղակայված հելլենիստական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից։

Այնուհետև կմասնակցեք հայկական լավաշի պատրաստման վարպետաց դասին և կհամտեսեք թարմ թխված անուշաբույր հացը։

Հաջորդ պատմական վայրը, որն այցելելու եք Գեղարդի վանական համալիրն է։

Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել է Գեղարդի վանքում: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:

Օգտակար տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից

Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Տեսնել ամբողջը