Խոր Վիրապ, Նորավանք, Արենի

Խոր Վիրապ – Նորավանք – Արենի քարանձավ – գինու գործարան՝ շրջայց և գինիների համտես

Վառվող առաջարկ

Տևողություն:

8-9 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերԳինու համտեսWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 51,000 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում կայցելեք Արարատ լեռանն ամենամոտ վայրը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռը։ «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ» և կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը:

Բացի Խոր Վիրապից, մեկ այլ վայր, որը նույնպես անհրաժեշտ է այցելել, Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության նմուշներից մեկն է, և գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը, որը նույնքան զարմանահրաշ է, որքան և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին:  Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր անցկացնել թաղման արարողություններ եկեղեցիների տարածքում։

Շրջագայության ևս մեկ կանգառը Արենի քարանձավն է (Թռչունների քարանձավ): 2008 թ.-ին հնագետներն այստեղ հայտնաբերել են մի շարք հնագույն արտեֆակտներ, այդ թվում՝ կաշվե կոշիկ և աշխարհի ամենահին գինու գործարանը։ Այս վայրը, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Արենի գյուղի մոտակայքում, ամենայն հավանականությամբ պատկանում է վաղ բրոնզե դարաշրջանին (շուրջ 5000-6000 տարի առաջ): Այստեղ նաև հայտնաբերվել են ծիսական և գյուղատնտեսության մասին վկայող տարբեր գտածոներ:

Շրջագայության մյուս կանգառը ձեզ հնարավորություն կընձեռի համտեսել և ձեռքբերել Հայաստանի հայտնի գինիները՝ պատրաստված աշխարհի ամենահին խաղողատեսակներից, որը կարելի է գնել ինչպես գործարանից, այնպես էլ Արենի գյուղից:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը