Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Զվարթնոց

Գառնի տաճար – Գեղարդի վանք – «Քարերի Սիմֆոնիա» կիրճ – Էջմիածին Մայր տաճար – Սբ․ Հռիփսիմե, Սբ. Գայանե եկեղեցիներ – Զվարթնոց տաճար

Վառվող առաջարկ

Տևողություն:

8-9 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 36,800 AMD

Նկարագրություն

Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը այն պարտադիր վայրերն են, որոնք պետք է այցելել Հայաստանում ճամփորդելիս: Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին: Կայցելեք Գառնու տաճար (77 մ.թ.), որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարը՝ իր շրջակա տարածքով, աներևակայելի գեղեցիկ է: Տաճարի հելլենիստական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից։

Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ:

Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել է Գեղարդի վանքում: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:

Այցելելով Հայաստան՝ կցանկանաք տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:

Կայցելեք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:

Այստեղից կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ-ին: Ըստ ավանդույթի, Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև Գեղարդը, որով խոցել են Հիսուսին: Այն պահվել է Գեղարդի վանական համալիրում շուրջ 5 դար:

Երևան վերադառնալիս՝ կանգառ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը