Էջմիածին, Զվարթնոց, Սևան

Էջմիածնի Մայր Տաճար – Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եկեղեցիներ – Զվարթնոց տաճար – Սևանա լիճ – Սևանավանք

Վառվող առաջարկ

Տևողություն:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 45,600 AMD

Նկարագրություն

Այցելելով Հայաստան՝ կցանկանաք նաև տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:

Կայցելեք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:

Այստեղից կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ-ին: Ըստ ավանդույթի, Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև Գեղարդը, որով խոցել են Հիսուսին: Այն պահվել է Գեղարդի վանական համալիրում շուրջ 5 դար:

Երևան վերադառնալիս՝ կանգառ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:

Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:

Կայցելեք նաև ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը։ Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:

Ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարան թերակղզու բարձունքից, որտեղ նաև կայցելեք Սևանավանք։ Այն կառուցվել է 9-րդ դարում իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը