Խոր Վիրապ, Սբ․ Էջմիածին, Զվարթնոց

Խոր Վիրապ – Էջմիածնի Մայր տաճար – Սբ. Հռիփսիմե եկեղեցի – Զվարթնոց տաճար

Ձմեռային զեղչ

- 15%
November 28, 2025 - December 27, 2025
- 15%
January 11, 2026 - February 28, 2026
Սկիզբը:

10։00

Տևողությունը:

7±1ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Արժեքը ներառում է

Զբոսավարի ծառայությունՄուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՏեղական քաղցրավենիքՕդորակիչԴիմավորում ըստ հարցման (կենտրոնից)
Ընտրել ամսաթիվը:

View price

Նկարագրություն

Այս խմբային տուրը միահյուսում է  քրիստոնեության ընդունման նախապատմությունն ու ժամանակակից հոգևոր արժեքները:

Սկզբում դուք կգնաք Խոր Վիրապ, այստեղ հնարավորություն կունենաք տեսնել Սբ. Գրիգոր Լուսավորչի բանտը: Այս վայրը նշանավոր է նաև նրանով, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը:

Էքսկուրսիայի երկրորդ մասը կանցկացնեք Էջմիածին քաղաքում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Էջմիածինը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու «սիրտը»։ Մեր ծանոթությունը կսկսենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց։ Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի պատվին, ով հրաժարվեց դառնալ երկու ՝ Հռոմի և Հայաստանի տիրակալների կինը և ցանկացավ պահպանել իր հավատքը։ Սուրբը և ևս 36 սրբեր նահատակվել են հայոց թագավորի հրամանով։ Սուրբի մասունքները մինչ օրս պահվում են եկեղեցում։

Հաջորդիվ կքայլենք Էջմիածնի Մայր տաճարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարի տարածքով և  կհիանանք նրա ճարտարապետությամբ։

Մեր խմբային տուրի վերջին կետը Զվարթնոցի տաճարն է։ Այն կանգուն է մնացել ընդամենը 300 տարի և գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժից հետո, սակայն դրա առաջին աստիճանը վերականգնվել է, և այսօր էլ կարելի է գնահատել շենքի գեղեցկությունն ու մասշտաբը:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տեսնել ամբողջը