Ծառայություններ
Անվճար WiFi
Ջեռուցում
Նախաճաշ
Ցնցուղ
Շշալցված ջուր
Թեյ, սուրճ
Կոնդիցիոներ
TV
Բասս Բուտիկ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ էկոլոգիապես մաքուր և ժամանակակից համայնք Այգեձորում – հանգիստ և հարմարավետ վայր, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Հյուրանոցը գտնվում է մետրոյի կայարանի հարևանությամբ։ 20 րոպե երթևեկելով, կհասնեք օդանավակայան։
Մեր հյուրանոցի դիրքը և շրջակայքը կատարյալ հարմար են թե գործարարներին՝ գործնական հարդիպումներ անցկացնելու համար, և թե զբոսաշրջիկներին՝ ճանաչողական զբոսանքների համար։
Բասս Բուտիկ հյուրանոցը վեց հարկանի ինքնատիպ շինություն է, որը կառուցված է կարմիր տուֆից՝ հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները պահպանելով։ Սա առաջին մասնավոր հյուրանոցն է, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում։
Ժամանակը թռնում է և արդեն 18 տարի է, ինչ մենք շուկայում ենք, բայց անփոփոխ են մնում բարձրակարգ սպասարկումը, պրոֆեսիոնալ մոտեցումը և մեր աշխատակիցների անկեղծ ու բարեհամբույր վերաբերմունքը։
Բասս… միշտ համապատասխանում է ձեր սպասելիքներին։