Երևանի տեսարժան վայրերը և Սբ․ Էջմիածին

Location:

Շրջայց քաղաքով – Էջմիածնի Մայր տաճար – Սբ. Հռիփսիմե եկեղեցի – Զվարթնոց տաճար – Արարատի կոնյակի գործարան (ըստ ցանկության)

Վառվող առաջարկ

Սկիզբը:

10։00
09:00 սկսած նոյեմբերի 16-ից

Տևողությունը:

7±1ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Արժեքը ներառում է

Զբոսավարի ծառայությունՄուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՏեղական քաղցրավենիքԴիմավորում հյուրանոցից ըստ ցանկության
Ընտրել ամսաթիվը:

10,900 AMD

Նկարագրություն

Այս խմբային տուրը ձեզ կծանոթացնի Հայաստանի դարավոր պատմությանն ու հարուստ մշակույթին: Ձեզ սպասում են մայրաքաղաքի հայտնի հուշարձանները, տաճարային հիասքանչ ճարտարապետությունն ու գեղատեսիլ տեսարանները: Վերցրեք ձեզ հետ միայն լավ տրամադրություն և հետաքրքրասիրություն, որը մենք անպայման կբավարարենք:

Սկսեք ձեր օրը քաղաքի նշանավոր վայրից` Կասկադ համալիրից` ժամանակակից ինստալացիաներով և Երևանի հիասքանչ տեսարանով: Հաջորդիվ կքայլենք քաղաքի գլխավոր հրապարակով՝ շրջապատված հոյակապ շենքերով, շատրվաններով և քանդակներով։

Էքսկուրսիայի երկրորդ մասը կանցկացնեք Էջմիածին քաղաքում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Էջմիածինը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու «սիրտը»։ Մեր ծանոթությունը կսկսենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց։ Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի պատվին, ով հրաժարվեց դառնալ երկու ՝ Հռոմի և Հայաստանի տիրակալների կինը և ցանկացավ պահպանել իր հավատքը։ Սուրբը և ևս 36 սրբեր նահատակվել են հայոց թագավորի հրամանով։ Սուրբի մասունքները մինչ օրս պահվում են եկեղեցում։

Հաջորդիվ կքայլենք Էջմիածնի Մայր տաճարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարի տարածքով և  կհիանանք նրա ճարտարապետությամբ։

Մեր խմբային տուրի վերջին կետը Զվարթնոցի տաճարն է։ Այն կանգուն է մնացել ընդամենը 300 տարի և գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժից հետո, սակայն դրա առաջին աստիճանը վերականգնվել է, և այսօր էլ կարելի է գնահատել շենքի գեղեցկությունն ու մասշտաբը:

Տուրի երթուղում ընդգրկված է նաև այցելություն Արարատ Կոնյակի գործարան ըստ ցանկության։ Մասնակցության արժեքն է 4․000 դրամ/մեկ անձը։ Մասնակցության դեպքում տուրի տևողությունն ավելանում է ևս 1 լրացուցիչ ժամով։

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տեսնել ամբողջը