Շրջայց Թբիլիսիում

Location:

Շրջայց Թբիլիսիում – Ճոպանուղիով զբոսանք

Վառվող առաջարկ

Տևողություն:

14-15 ժ․

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear

Սկսած 96,900 AMD

Նկարագրություն

Տուրը սկսվում է Երևանից և շարժվում դեպի Թբիլիսի (Վրաստան): Զբոսնելով Թբիլիսիի նեղ փողոցներով և ուսումնասիրելով տեղի կրոնական ու աշխարհիկ ճարտարապետությունը՝  կընկղմվեք հին քաղաքի պատմության մեջ՝ սկսած անցյալ դարերից միչև մեր օրեր։

Կտեսնեք եկեղեցիներ, մզկիթներ, ժողովարաններ, ինչպես նաև 19-րդ դարի հայտնի տներ՝ փայտյա պատշգամբներով: Ըստ ցանկության կարող եք այցելել նաև քաղաքի ճոպանուղին, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Թբիլիսի:

Կայցելեք նաև Ցմինդա Սամեբա տաճարը: «Սամեբա» անունով հայտնի այս տաճարը գտնվում է Էլիա բլրի վրա՝ Հավլաբարի պատմական թաղամասում: Սամեբան  հանդիսանում է մեծությամբ երրորդ Արևելյան Ուղղափառ տաճարն աշխարհում: Այն կառուցվել է 1995-2004 թթ.-ի ընթացքում՝ քաղաքացիների և մի քանի հարուստ գործարարների միջոցներով:  Սամեբա համալիրի մեջ են մտնում գլխավոր տաճարը, առանձին զանգակատունը, Պատրիարքի նստավայրը, վանքը, հոգևոր սեմինարիան և ակադեմիան:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը