Խոր Վիրապ, Նորավանք, Արենի, Տաթև

Խոր Վիրապ – Նորավանք – Արենի քարանձավ – «Հին Արենի» գինու գործարան՝ շրջայց և համտես – Տաթևի վանք

Վառվող առաջարկ

Տևողություն:

13-14 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումԳինու համտեսՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 89,200 AMD

Նկարագրություն

Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ», որը կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը:  Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառն է։

Բացի Խոր Վիրապից, մեկ այլ վայր, որը նույնպես անհրաժեշտ է այցելել, Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության նմուշներից մեկն է, և գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը, որը նույնքան զարմանահրաշ է, որքան և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին:  Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր անցկացնել թաղման արարողություններ եկեղեցիների տարածքում։

Այս ուղևորության ընթացքում կտեսնեք նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին (մոտ 6 կմ), որը 2010 թ.-ին գրանցվել է Գինեսի գրքում: Տաթևի թևերը* ձեզ կտանեն դեպի 9-րդ դարի Տաթևի վանք, որը ժամանակին եղել է Հայաստանի կրթական և հոգևոր կենտրոնը: Այն կառուցվել
Որոտան գետի աջափնյա եզրին՝ շրջապատված բարձր լեռներով և խիտ անտառներով: Ճոպանուղիով ուղևորվելու ընթացքում կտեսնեք Հարսանաձորի դիտակետը և Սատանի Կամուրջը՝ գետի վրայով անցնող բնական կամուրջ՝ ձևավորված սառած լավային զանգվածներից։

Շրջագայության մյուս կանգառը ձեզ հնարավորություն կընձեռի համտեսել և ձեռքբերել Հայաստանի հայտնի Արենի գինին՝ պատրաստված աշխարհի ամենահին խաղողատեսակներից, որը կարելի է գնել ինչպես գործարանից, այնպես էլ Արենի գյուղից:

Արժեքը չի ներառում

«Տաթևեր» ճոպանուղու տոմսեր

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

*Ճոպանուղու տոմսերը ներառված չեն արժեքի մեջ

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը