Խոր Վիրապ, Նորավանք, Արենի, Ջերմուկ

Խոր Վիրապ – Նորավանք – Արենի քարանձավ – «Հին Արենի» գինու գործարան՝ շրջայց և գինու համտես – Ջերմուկ հանքային ջրեր – Ջերմուկի ջրվեժ

Վառվող առաջարկ

Տևողություն:

11-12 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերԳինու համտեսWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 70,200 AMD

Նկարագրություն

Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ», որը կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը:  Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառն է։

Բացի Խոր Վիրապից, մեկ այլ վայր, որը նույնպես անհրաժեշտ է այցելել, Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության նմուշներից մեկն է, և գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը, որը նույնքան զարմանահրաշ է, որքան և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին:  Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր անցկացնել թաղման արարողություններ եկեղեցիների տարածքում։

Հայաստանում հանգիստն առանց գինու հնարավոր չէ պատկերացնել, այնպես որ շրջագայության ընթացքում կուղևորվեք նաև Արենի գործարան, որտեղ կբացահայտեք տեղական խմիչքների պատրաստման գաղտնիքները, իսկ համտեսի ժամանակ կսովորեք տարբերակել գինու համի տեսակները։

Այս շրջագայության ընթացքում կուղևորվեք նաև Ջերմուկ քաղաք-հանգստավայրը։ Կտեսնեք հիասքանչ ջրվեժը, որը նման է ջրահարսի մազերի և, իհարկե, կայցելեք հանքային ջրերի գալերեա և կփորձեք Ջերմուկի հանքային ջրերը, որոնք ունեն տարբեր ջերմաստիճաններ։ Ամենատաք աղբյուրի ջուրը 53 աստիճան է։

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը