Ցույց տալ այլ լեզուներով գրված կարծիքները (1)
Գրեք առաջին կարծիքը “Հաղպատ, Սանահին, Ախթալա, Դսեղ”-ի մասին
Հաղպատ, Սանահին, Ախթալա, Դսեղ
Հաղպատ և Սանահին վանական համալիրներ – Ախթալա վանք – Դսեղ գյուղ
9-10 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԱյս շրջագայության ընթացքում կուղևորվեք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկը` Լոռու մարզը։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են միմյանց և տեղակայված են իրարից 20 րոպե հեռավորության վրա: Սանահինը բառացիորեն նշանակում է «սա ավելի հին է, քան մյուսը», իսկ Հաղպատը նշանակում է «ախպատ»: Երկու համալիրների գլխավոր եկեղեցիները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու հրամանով՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) համար։ Թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակը կարելի է տեսնել եկեղեցու արևելյան ճակատի տակ։ Հաղպատ համալիրի գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 976 թ.-ին, իսկ Սանահինի եկեղեցին՝ 30 տարի ավելի շուտ։
Ինչպես նաև կայցելեք10-րդ դարի Ախթալայի վանքը։ Ախթալայի ամրոցը Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկն է, որը հայտնի է իր հիասքանչ միջնադարյան ֆրեսկաներով։ Ասվում է, որ այստեղ նաև պահվել է այն խաչը, որով Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։
Դսեղը Լոռու մարզում գտնվող գյուղ է: Լինելով Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկը՝ այն հայտնի է նաեւ որպես սիրված հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Հովհաննես Թումանյանի թանգարանը նույնպես գտնվում է Դսեղում: Այցելելով թանգարան, դուք ոչ միայն կծանոթանաք մեծ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործությանը, այլեւ նրա ապրելակերպպին, քանի որ թանգարանը նաև իր տունն էր:
Այս շրջագայության ընթացքում կուղևորվեք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկը` Լոռու մարզը։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են միմյանց և տեղակայված են իրարից 20 րոպե հեռավորության վրա: Սանահինը բառացիորեն նշանակում է «սա ավելի հին է, քան մյուսը», իսկ Հաղպատը նշանակում է «ախպատ»: Երկու համալիրների գլխավոր եկեղեցիները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու հրամանով՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) համար։ Թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակը կարելի է տեսնել եկեղեցու արևելյան ճակատի տակ։ Հաղպատ համալիրի գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 976 թ.-ին, իսկ Սանահինի եկեղեցին՝ 30 տարի ավելի շուտ։
Ինչպես նաև կայցելեք10-րդ դարի Ախթալայի վանքը։ Ախթալայի ամրոցը Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկն է, որը հայտնի է իր հիասքանչ միջնադարյան ֆրեսկաներով։ Ասվում է, որ այստեղ նաև պահվել է այն խաչը, որով Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։
Դսեղը Լոռու մարզում գտնվող գյուղ է: Լինելով Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկը՝ այն հայտնի է նաեւ որպես սիրված հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Հովհաննես Թումանյանի թանգարանը նույնպես գտնվում է Դսեղում: Այցելելով թանգարան, դուք ոչ միայն կծանոթանաք մեծ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործությանը, այլեւ նրա ապրելակերպպին, քանի որ թանգարանը նաև իր տունն էր:
Լրացուցիչ տեղեկություններՏուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան