Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Սևան

Խոր Վիրապ – Գառնի տաճար – Գեղարդի վանք – «Քարերի Սիմֆոնիա» կիրճ – Սևանա լիճ – Սևանավանք

Վառվող առաջարկ

Տևողություն:

9-10 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Մուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 56,500 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում կայցելեք Արարատ լեռան հնարավոր ամենամոտ վայրը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռը։ «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ» և կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված մի ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը:

Կայցելեք նաւ Գառնու տաճար (77 մ.թ.), որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը եւ կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման եւ տարածման մասին: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարի հելլենիստական բաղնիքը, (մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից) և  թագավորական պալատի ավերակները կտեղափոխեն ձեզ մ.թ. 3-րդ դար:

Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Համալիրը ներկայացնում է 13-րդ դարի Հայաստանը, որը համարվում է երկրի ճարտարապետության ոսկե դարաշրջանը: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:

Կուղեւորվեք նաև Սեւանա լիճ՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Այստեղ՝ Սեւանա թերակղզում է տեղակայված Սեւանավանքը, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սեւանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը