Էջմիածին, Զվարթնոց

Location:

Էջմիածին Մայր տաճար – Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ – Զվարթնոց տաճար

Վառվող առաջարկ

Տևողություն:

3-4 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուրՄուտքի տոմսեր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 23,300 AMD

Նկարագրություն

Էջմիածինը՝ աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը, համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։

Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:

Շրջագայության ընթացքում ացելելու եք Սուրբ Հռիփսիմե եկեղեցին,  որը կառուցվել էքրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է գտնվում հաջորդ եկեղեցին՝ ՝ 7-րդ դարի Սուրբ Գայանեն:

Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:

Կայցելեք նաև աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ–ին: Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը՝ Սանդարամետի գետնափոր մեհյանը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև նիզակը, որով խոցել են Հիսուսին։

Կայցելեք նաև 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճար՝ Զվարթնոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը