Ամբերդ, Սաղմոսավանք, Այբուբենի հուշարձան, Քարի լիճ

Ամբերդ – Սաղմոսավանք – Հայոց Այբուբենի հուշարձան – Քարի լիճ

Վառվող առաջարկ

Տևողությունը:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուրՄուտքի տոմսեր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 38,900 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Հայերենը ոչ միայն հնագույն լեզուներից է, այլև հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ և նման չէ աշխարհի որևէ այլ լեզվի։

Ամբերդ ամրոցը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջերին: 13-րդ դարում Զաքարյան ազնվական ընտանիքը սկսեց Հայաստանի ազատագրումը սելջուկ թուրքերից հենց այս ամրոցից: «Ամբերդ» անունը ծագել է հենց այն փաստից, որ ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա, և թարգմանաբար նշանակում է «Բերդ ամպերի մեջ»:

Քարի լիճը նույնպես գտնվում է Արագած լեռան լանջին (4095 մ)՝ Հայաստանում ամենաբարձր լեռան վրա, որի բարձրությունը ծովի մակարդակից 3250 մ. է: Լճի բաց տարածությունից հեքիաթային տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Լճի անունը առաջացել է «քար» բառից: Ըստ ժողովրդական բանահյուսություն լիճը ձևավորվել և սնուցվում էր քարե գետերով:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը