Գառնի, Զվարթնոց տաճարների և Քարերի սիմֆոնիայի մուտքի տոմսեր

Վառվող առաջարկ

Սկիզբը:

10:00

Տևողությունը:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Ընտրել ամսաթիվը:

3,330 AMD

Նկարագրություն

Տուրը սկսվում է Եղիշե Չարենցի կամարի այցելությունից, որտեղից կմայլվեք Արարատի տեսարանով և կունանաք հնարավորություն լուսանկարվելու։

Հաջորդ կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.), որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Կտեսնեք նաև Տաճարի մոտ տեղակայված հելլենիստական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից։

Այնուհետև կմասնակցեք հայկական լավաշի պատրաստման վարպետաց դասին և կհամտեսեք թարմ թխված անուշաբույր հացը։

Հաջորդ պատմական վայրը, որն այցելելու եք Գեղարդի վանական համալիրն է։ Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել է Գեղարդի վանքում: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցի, որը կառուցվել է՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները:

*Քարերի սիմֆոնիան, հրաշալի բնության ստեղծագործություն է, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում հրաբխային ակտիվության և էրոզիայի շնորհիվ։

Շրջագայությունը կներառի կամընտրական կանգառ Մատենադարանում՝ Հայաստանի հայտնի հին ձեռագրերի պահոցում։ Կանգառը կավելացնի շրջագայության տևողությանը մեկ ժամ և կպահանջի հավելյալ վճար՝ 4,000 դրամ յուրաքանչյուր անձից։

Օգտակար տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տեսնել ամբողջը