Հաղպատ, Սանահին, Ախթալա, Դսեղ

Հաղպատ և Սանահին վանական համալիրներ – Ախթալա վանք – Դսեղ գյուղ

Վառվող առաջարկ

Տևողությունը:

9-10 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Շշալցված ջուրWi-Fi տրանսպորտում
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 72,300 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում  կուղևորվեք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկը` Լոռու մարզը։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են միմյանց և տեղակայված են իրարից 20 րոպե հեռավորության վրա: Սանահինը բառացիորեն նշանակում է «սա ավելի հին է, քան մյուսը», իսկ Հաղպատը նշանակում է «ախպատ»: Երկու համալիրների գլխավոր եկեղեցիները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու հրամանով՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) համար։ Թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակը կարելի է տեսնել եկեղեցու արևելյան ճակատի տակ։ Հաղպատ համալիրի գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 976 թ.-ին, իսկ Սանահինի եկեղեցին՝ 30 տարի ավելի շուտ։

Ինչպես նաև կայցելեք10-րդ դարի Ախթալայի վանքը։ Ախթալայի ամրոցը Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկն է, որը հայտնի է իր հիասքանչ միջնադարյան ֆրեսկաներով։ Ասվում է, որ այստեղ նաև պահվել է այն խաչը, որով Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։

Դսեղը Լոռու մարզում գտնվող գյուղ է: Լինելով Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկը՝ այն հայտնի է նաեւ որպես  սիրված հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Հովհաննես Թումանյանի թանգարանը նույնպես գտնվում է Դսեղում: Այցելելով թանգարան, դուք ոչ միայն կծանոթանաք մեծ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործությանը, այլեւ նրա ապրելակերպպին, քանի որ թանգարանը նաև իր տունն էր:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը