Խոր Վիրապ, Էջմիածին, Զվարթնոց

Խոր Վիրապ – Էջմիածնի Մայր տաճար – Սբ․ Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ – Զվարթնոց տաճար

Վառվող առաջարկ

Տևողություն:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Շշալցված ջուրՄուտքի տոմսերWi-Fi տրանսպորտում
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 33,800 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում դուք կայցելեք հնարավոր ամենամոտ վայրը Հայաստանում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։

«Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ», որը կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը: Հետևաբար, զարմանալի չէ, որ այն հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ։ Բացի այդ, ինչպես նշեցինք, «Խոր Վիրապ» վանքի տարածքը Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառը։

Այցելելով Հայաստան՝ կցանկանաք նաև տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»:

Կայցելեք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:

Այստեղից կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ-ին: Ըստ ավանդույթի, Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև Գեղարդը, որով խոցել են Հիսուսին: Այն պահվել է Գեղարդի վանական համալիրում շուրջ 5 դար:

Երևան վերադառնալիս՝ կանգառ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը