Տուր Երևանում թանգարաններով

Location:

Երևանի պատմության թանգարան – Մեգերյան կարպետ գորգերի գործարան և գորգագործության վարպետաց դաս – Ծիծեռնակաբերդ – Փարաջանովի տուն-թանգարան

Վառվող առաջարկ

Տևողությունը:

5-6 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուրՄուտքի տոմսեր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 31,700 AMD

Նկարագրություն

Պատմական վայրերից զատ, խորհուրդ ենք տալիս անպայման շրջագայել Հայաստանի մայրաքաղաքով` Երևանով:

Ըստ ավանդույթի՝ Նոյի առաջին բառը, երբ նա դուրս եկավ տապանից, «երևացն» էր: Սա վերաբերում էր այն հողին, որը նա ենթադրաբար տեսել էր ջրհեղեղից հետո, որը և հետագայում դարձել է «Երևան»: Երևան քաղաքի պատմությանը կարելի է ծանոթանալ դեռևս 1931 թվականին հիմնադրված Երևանի պատմության թանգարանում: Թանգարանում ցուցադրված են ավելի քան 87000 մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը:

Կայցելեք նաև «Մեգերյան» գորգերի գործարան և կմասնակցեք գորգագործության վարպետաց դասին։ Այստեղ ավելի մոտիկից կծանոթանաք գորգագործության ավանդույթներին, որոնք ունեն դարերի պատմություն։

Հաջորդ կանգառը Ծիծեռնակաբերդն է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Հայերն ամբողջ աշխարհից այցելում են այս հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիներին:

Տուրը նախատեսում է նաև այց Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ դուք կտեսնեք վարպետի բնօրինակ աշխատանքները՝ նկարները, կոլաժները, քանդակները և ինստալյացիաները։

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի վայրը և ժամը – ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը