Ծաղկաձոր, Սևան

Ծաղկաձոր – Ճոպանուղի – Կեչառիսի վանական համալիր – Սևանա լիճ – Սևանավանք

Վառվող առաջարկ

Տևողությունը:

6-7 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Արժեքը ներառում է

Wi-Fi տրանսպորտումՇշալցված ջուր
Clear
6,000 AMD մեկ անձը

Սկսած 37,000 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում կուղևորվեք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Ըստ առասպելի մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ամբողջ ձորի երկայնքով: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից:

2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին,  բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ։

Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ խորհրդային ժամանակաշրջանից բազմազան օլիմպիական մարզադաշտեր կառուցվել են հենց այս վայրում։ Բացի այդ, Ծաղկաձորը ձմռան ամիսներին Հայաստանի լեռնադահուկային կենտրոնն է։

Այցելելու եք նաև՝ Ծաղկաձորից ընդամենը 30 րոպե հեռավորության վրա գտնվող Սևանա լիճը՝ Հայաստան լեռնաշխարհի երկնագույն մարգարիտը։Կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Լրացուցիչ տեղեկություններ

Տուրի ժամը և վայրը՝ ըստ հարցման

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը