Ցույց տալ այլ լեզուներով գրված կարծիքները (2)
Գրեք առաջին կարծիքը “Ջերմուկ՝ ջրվեժ և հանքային ջրեր, Սևան, Վարդենյաց լեռնանցք”-ի մասին
Ջերմուկ՝ ջրվեժ և հանքային ջրեր, Սևան, Վարդենյաց լեռնանցք
Հայրավանք – Նորատուսի Խաչքարեր – Վարդենյանց լեռնանցք – Ջերմուկ` ջրվեժ և հանքային ջրեր – Գինու համտես
09։00
11-12 ժամ
Անգլերեն, ռուսերեն
1-19
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԿարժում ենք “Ջերմուկ” հանքային ջուրը ծանոթ է բոլորին ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս։ Այս տուրի շրջանակում հնարավորություն կունենաք համտեսել Ջերմուկի հանքային ջուրը հենց ակունքից և տեսնել այս առողջարանային քաղաքի և նրա շրջակայքի եզակի բնությունը։
Տուրը կսկսենք Սևանա լճի ափամերձ բարձունքին գտնվող Հայրավանքից։ Այստեղ դուք կվայելեք ամենամաքուր օդը և բնական համայնապատկերները:
Ճանապարհին կայցելենք Նորատուսի գերեզմանատունը՝ հնագույն խաչքարերի ամենամեծ շտեմարանը։ Տապանաքարերից ամենահինը թվագրվում է 10-րդ դարով: Ապա կանցնենք Սելիմի լեռնանցքով, որտեղից բացվում են անհավատալի տեսարաններ դեպի շրջակայքը՝ կանաչ հովիտներ, արևի տակ շողշողացող առվակներ և վազող ճանապարհի անվերջ ժապավենը։
Ճանապարհին մենք անպայման կանգ կառնենք և կվայելենք ճաշը, որը կարող եք ձեռք բերել տեղում։ Ուժ հավաքելով՝ կգնանք Ջերմուկի հայտնի ջրվեժը։
Իսկ Ջերմուկով էքսկուրսիայի շրջանակում դուք կտեսնեք այս տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրը՝ հանքային ջրերը, որոնք, ըստ լեգենդի, կարող են բուժել ցանկացած հիվանդություն։ Այստեղ կարող եք փորձել բնական աղբյուրի ջուրը՝ տարբեր բաղադրություններով և ջերմաստիճաններով։ Ամենատաք հանքային ջուրն ունի ավելի քան 50 աստիճան ջերմաստիճան:
Խմբային շրջագայության հաջորդ կետը շրջայց է գինու գործարանում, որտեղ դուք կունենաք գինու լավագույն տեսակների համտես:
Վերադառնալով Երեւան՝ հրաժեշտ կտանք ճարտարապետ Ա.Թամանյանի հուշարձանի մոտ։ Մեր զբոսանքը շատ տպավորություններ կթողնի, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ։
Կարժում ենք “Ջերմուկ” հանքային ջուրը ծանոթ է բոլորին ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս։ Այս տուրի շրջանակում հնարավորություն կունենաք համտեսել Ջերմուկի հանքային ջուրը հենց ակունքից և տեսնել այս առողջարանային քաղաքի և նրա շրջակայքի եզակի բնությունը։
Լրացուցիչ տեղեկություններՄեկնարկի վայր՝ Ա․ Թամանյանի արձան (Կասկադի հարևանությամբ)։
Խնդրում ենք մոտենալ մեկնարկի վայրին տուրի սկզբից 20ր շուտ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պարագայում տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ելնելով հյուրերի անվտանգությունից։
Մեկնարկի վայր՝ Ա․ Թամանյանի արձան (Կասկադի հարևանությամբ)։
Խնդրում ենք մոտենալ մեկնարկի վայրին տուրի սկզբից 20ր շուտ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պարագայում տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ելնելով հյուրերի անվտանգությունից։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան