Գրեք առաջին կարծիքը “Տոնական տուր և Գալա ընթրիք”-ի մասին
Տոնական տուր և Գալա ընթրիք
Տոնական գալա ընթրիք – Ազգային երաժշտություն և պարեր – Շրջայց Երևանով
15։00
6-7 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Արժեքը ներառում է
ՆկարագրությունԳեղեցիկ է Երևանը, իսկ Ամանորյա զարդարանքներն ու տրամադրությունն էլ ավելի մեծ հմայք են տալիս քաղաքին։ Այս տուրի ընթացքում դուք կտեսնեք ինչպես քաղաքի հայտնի վայրերը, այնպես էլ թաքնված անկյունները։
Շրջագայությունը կսկսվի Գաֆեսճյան արվեստի կենտրոնից (Կասկադ), որը շատ հաճախ անվանում են նաև «ճանապարհ դեպի դրախտ»: Այն Երևանի խորհրդանիշներից մեկն է։ Լինելով տեղացիների համար սիրված վայր ՝ Կասկադը գրավում է իր հյուրերին ժամանակակից արվեստի նմուշներով, որոնք ստեղծվել են հանրաճանաչ արվեստագետների կողմից։
Անցնելով «Նոյ» և «Արարատ» հայկական լեգենդար կոնյակի գործարանների կողքով՝ շրջագայությունը կշարունակվի դեպի «Կապույտ Մզկիթ»։ Կապույտ կամ ինչպես նաև հաճախ անվանում են «Երկնային Մզկիթ»-ը միակ գործող մզկիթն է Հայաստանում։ Բացի այդ, այն համարվում է այլ կրոնների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և հանդուրժողականության խորհրդանիշ։
Այնուհետև կուղևորվեք «Հաղթանակի զբոսայգի»՝ անմիջապես քաղաքի կենտրոն, որտեղից վեր է խոյանում «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Այն մարմնավորում է Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակն ու ցուցաբերած արիությունը։
Շրջագայության վերջին կանգառը կլինի Հանրապետության հրապարակը, որտեղից նախատեսվում է զբոսանք Հյուսիսային պողոտայով դեպի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենք։
Շրջագայությունը կեզրափակվի քաղաքի կենտրոնում տեղակայված ռեստորաններից մեկում, որտեղ կլինի գալա ընթրիք՝ համեմված հայկական ավանդական ուտեստներով և երաժշտությամբ։
Գեղեցիկ է Երևանը, իսկ Ամանորյա զարդարանքներն ու տրամադրությունն էլ ավելի մեծ հմայք են տալիս քաղաքին։ Այս տուրի ընթացքում դուք կտեսնեք ինչպես քաղաքի հայտնի վայրերը, այնպես էլ թաքնված անկյունները։
Շրջագայությունը կսկսվի Գաֆեսճյան արվեստի կենտրոնից (Կասկադ), որը շատ հաճախ անվանում են նաև «ճանապարհ դեպի դրախտ»: Այն Երևանի խորհրդանիշներից մեկն է։ Լինելով տեղացիների համար սիրված վայր ՝ Կասկադը գրավում է իր հյուրերին ժամանակակից արվեստի նմուշներով, որոնք ստեղծվել են հանրաճանաչ արվեստագետների կողմից։
Անցնելով «Նոյ» և «Արարատ» հայկական լեգենդար կոնյակի գործարանների կողքով՝ շրջագայությունը կշարունակվի դեպի «Կապույտ Մզկիթ»։ Կապույտ կամ ինչպես նաև հաճախ անվանում են «Երկնային Մզկիթ»-ը միակ գործող մզկիթն է Հայաստանում։ Բացի այդ, այն համարվում է այլ կրոնների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և հանդուրժողականության խորհրդանիշ։
Այնուհետև կուղևորվեք «Հաղթանակի զբոսայգի»՝ անմիջապես քաղաքի կենտրոն, որտեղից վեր է խոյանում «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Այն մարմնավորում է Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակն ու ցուցաբերած արիությունը։
Շրջագայության վերջին կանգառը կլինի Հանրապետության հրապարակը, որտեղից նախատեսվում է զբոսանք Հյուսիսային պողոտայով դեպի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենք։
Շրջագայությունը կեզրափակվի քաղաքի կենտրոնում տեղակայված ռեստորաններից մեկում, որտեղ կլինի գալա ընթրիք՝ համեմված հայկական ավանդական ուտեստներով և երաժշտությամբ։
Լրացուցիչ տեղեկություններՏուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:
Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան