Տուր-զբոսանք Երևանում

Location:

Կասկադ համալիր – Օպերայի և Բալետի թատրոն – Հյուսիսային պողոտա – Հանրապետության հրապարակ

Վառվող առաջարկ

Տևողությունը:

2 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Clear

Սկսած 20,000 AMD

Նկարագրություն

Մասնակցեք երեկոյան անհատական տուր-զբոսանքին Երևանում զբոսավարի ուղեկցությամբ և բացահայտեք հետաքրքիր փաստեր քաղաքի պատմության մասին:

Օպերայի և Բալետի թատրոնը Երևանի ճարտարապետական գլուխգործոցներից է:

Զբոսանքների համար մեկ այլ հետաքրքիր վայր է Թատրոնի շենքի հետ իր պատմությամբ սերտ առնչություն ունեցող Կարապի լիճը:

Շարունակելով ճանապարհը Ֆրանսիական հրապարակով և Երևանի պետական կոնսերվատորիայի պուրակով կհասնեք Կասկադ համալիրին, որը Երևանի այցեքարտերից մեկն է: 2000-ականներին կատարված վերակառուցումներից հետո Կասկադ համալիրը դարձել է ժամանակակից արվեստի յուրօրինակ կենտրոն. այստեղ տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների քանդակներ: Համալիրը և՛ բնակիչների, և՛ հյուրերի ամենասիրված վայրերից մեկն է:

Շրջագայության ընթացքում կբարձրանաք Կասկադի 572 աստիճաններով, որտեղից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարանը՝ ետին պլանում Արարատ լեռան հիասքանչ պատկերով:

Լրացուցիչ տեղեկություններ

Մեկնման վայրը՝ Կասկադ համալիր

Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։

Տեսնել ամբողջը