Բոլոր հնությունները մեկ օրում

Խոր Վիրապ վանական համալիր – Նորավանք վանական համալիր – «Թռչնի» քարանձավ – Գինու համտես

Վառվող առաջարկ

Սկիզբը:

09:30

Տևողությունը:

8-9 ժամ

Լեզուներ:

Անգլերեն, ռուսերեն

Մասնակիցների թիվը:

1-19

Արժեքը ներառում է

Շշալցված ջուրՏեղական քաղցրավենիքԴիմավորում հյուրանոցից ըստ ցանկությանԶբոսավարի ծառայությունՄուտքի տոմսերWi-Fi տրանսպորտումԳինու համտես
Ընտրել ամսաթիվը:

12,900 AMD

Նկարագրություն

Այս շրջագայության ընթացքում դուք կայցելեք հնարավոր ամենամոտ վայրը Հայաստանում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։

«Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ», որը կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը: Հետևաբար, զարմանալի չէ, որ այն հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ։ Բացի այդ, ինչպես նշեցինք, «Խոր Վիրապ» վանքի տարածքը Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառը։

Շրջագայության հաջորդ կանգառը Արենի – 1 «Թռչնի» քարանձավն է: 2008 թ.-ին հնագետներն այստեղ հայտնաբերել են մի շարք հնագույն արտեֆակտներ, այդ թվում՝ կաշվե կոշիկ և աշխարհի ամենահին գինու գործարանը։ Այս վայրը, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Արենի գյուղի մոտակայքում, ամենայն հավանականությամբ պատկանում է վաղ բրոնզե դարաշրջանին (շուրջ 5000-6000 տարի առաջ): Այստեղ նաև հայտնաբերվել են ծիսական և գյուղատնտեսության մասին վկայող տարբեր գտածոներ:

Հաջորդ վայրը, որն այցելելու եք Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից է։ Այն գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին: Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր անցկացնել թաղման արարողություններ եկեղեցիների տարածքում։

Շրջագայության վերջին կանգառը ձեզ հնարավորություն կընձեռի համտեսելու և ձեռքբերելու Հայաստանի հայտնի Արենի գինին՝ պատրաստված աշխարհի ամենահին խաղողատեսակներից, որը կարելի է գնել ինչպես գործարանից, այնպես էլ Արենի գյուղից:

Օգտակար տեղեկություններ

Տուրը մեկնարկում է Ա․Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից

Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Տեսնել ամբողջը