Ծառայություններ
Անվճար WiFi
Ջեռուցում
Նախաճաշ
Ցնցուղ
24/7 գործող ընդունարան
Ավտոկայանատեղի
Կոնդիցիոներ
TV
Գրանդ Հոթել Երևան հյուրանոցը մայրաքաղաքի ապրող լեգենդներից է՝ կառուցվելով դեռ հեռավոր 1928 թ., նաև երկրի հանգուցային իրադարձությունների վկան ու քաղաքի պատմության կարևորագույն դերակատարմեերից մեկը:
Գնելով Երևան հյուրանոցը՝ 1998-ին Renco S.P.A-ն սկսեց մեծածավալ վերանորոգման աշխատանքներ, որոնք հյուրանոցի դասական ոճին գումարեցին նոր ինտերիեր և թարմ շունչ:
Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը մշտապես պատրաստ է բավարարելու հյուրերի խիստ պահանջները և ապահովելու անթերի սպասարկում: «Նաիրի» ռեստորանը հպարտ է առաջարկել Ձեզ հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները, որոնք վերածվել են համաշխարհային ռեստորանային մշակույթի իսկական նորարարության: Michelin աստղի արժանացած իտալացի խոհարարը վերանայել է ամենավառ և հետաքրքիր հայկական բաղադրատոմսերը և ստեղծել յուրահատուկ էնոգաստրոնոմիկ համադրություններ՝ հիմնված խնամքով ընտրված հայկական բաղադրիչների վրա: Ավանդույթի և նորարարության այս խառնուրդը Ձեզ հնարավորություն կտա վայելել անմոռանալի համը և բացահայտել իրական նորը: