Ծառայություններ
Անվճար WiFi
Ջեռուցում
Նախաճաշ
Ցնցուղ
Լվացքատուն
Կայանատեղի
12 նրբաճաշակ սենյակներ
TV
Բեռլին Արթ Հոթելը «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի սոցիալական մոդել-ծրագիր է, որն իր դռներն է բացել այցելուների համար 1996 թվականին։ Հյուրանոցի ծառայություններից ստացված շահույթի մի մասն ուղղվում է «Բեռլին մոր և մանկան» պոլիկլինիկայի կոմունալ ծախսերին և տեխնիկական ապահովությանն ու շենքի խնամքին։ Հյուրանոցն ամբողջովին չծխող է։ Բոլոր 20 սենյակներում և հանրային տարածքներում ներկայացված են գյումրեցի արվեստագետների աշխատանքները, ովքեր Բեռլին Արթ Հոթելի «Գալերի 25» պատկերասրահի կազմում մասնակցում են տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում և չնայած այդ հանգամանքին, իր գեղեցիկ պարտեզի շնորհիվ յուրահատուկ օազիս է այցելուների համար։ Հյուրանոցի հարևանությամբ են գտնվում պատմական շուկան, թանգարաններ, սրճարաններ և ռեստորաններ։ Հյուրանոցից դեպի գնացքի կայարան, ավտոկայան և Շիրակ օդանավակայան նույնպես կարելի է հասնել կարճ ժամանակում։