Ծառայություններ
Անվճար WiFi
Ջեռուցում
Նախաճաշ
Ցնցուղ
Շշալցված ջուր
Թեյ, սուրճ
Կոնդիցիոներ
TV
Աղաբաբյանս հյուրանոցային համալիրը Ձեզ է առաջարկում լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։ Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է ութսունմեկ նրբաճաշակ համարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։ Ունի նաև ինն առանձնացված, իր ոճի մեջ կատարելության հասնող ապարտամենտներ։ Հյուրանոցի հարմարավետությունը, հատուկ մտածված դետալները և անհատական սպասարկումը հյուրերի ջերմ և ընտանեկան միջավայր ստեղծելու գրավականն են։ Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ հաճելի և ընկերական միջավայրում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի «Աղաբաբյանս» հյուրանոց ճանապարհը կազմում է 11 կմ