Վստահեք ձեր հանգիստը մեզ և ընտրեք հարմարավետությունը: Մենք կկազմակերպենք ձեր կատարյալ հանգիստը ՀՀ-ի և ԼՂՀ - ի լավագույն հյուրանոցներում և առողջարաններում սոց․ փաթեթների շրջանակներում։ Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ամրագրման համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 88 44 55
Ani Central Inn 



Երևան, 1 կմ կենտրոնից
Հյուրանոցը ներկայանում է 70 ընդարձակ լուսավոր, գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ տեխնիկայով (LCD հեռուստացույց, սառնարան/մինի բար(վճարովի), հեռախոս, վարսահարդարիչ և այլն) հագեցած սենյակներով։
Aquatek Resort & SPA 



Երևան, 5 կմ կենտրոնից
Ակվատեկ Ռեզորտ և ՍՊԱ հյուրանոցը տեղեկայված է քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող կանաչ տարածքում, որը թույլ է տալիս հյուրերին զերծ մնալ խցանման աղմուկից և օդի աղտոտվածությունից: Հյուրանոցն ունի 28 սենյակ, որոնցից տասը՝ երկհարկանի, տասնութը ստանդարտ համարներ են:
Diamond Hotel Yerevan 



Երևան, 900 մ կենտրոնից
Դայմոնդ Հյուրանոց Երևանը գտնվում է գեղատեսիլ վայրում՝ հին և հանգիստ Արամի փողոցի վրա, Երևանի պատմական կենտրոնի սրտում: Երևանի գործարար կենտրոնից և Հանրապետության Հրապարակից հնարավոր է հասնել հյուրանոց 3 րոպե ոտքով քայլելով:
Imperial Palace Hotel 



Երևան, 1.6 կմ կենտրոնից
Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրերում, թանգարաններում և այլ կառույցներում, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:
Konyak Hotel 



Երևան, 1.2 կմ կենտրոնից
«Կոնյակ» հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից 600մ, «Տաշիր» առևտրի կենտրոնից 150մ հեռավորության վրա, իսկ հեռավորությունը սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց 500մ է։
Erebuni Hotel 



Երևան, 150 մ կենտրոնից
Էրեբունի հյուրանոցը գտնվում է Երեւանի սրտում, Հանրապետության հրապարակի մոտ: Հյուրանոցի ռեստորանում մատուցում են ավանդական հայկական եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ:
Golden Palace Hotel Yerevan 




Երևան, 350 մ կենտրոնից
Golden Palace Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ։ Հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևանի հին և նոր փողոցները։
Tufenkian Historic Yerevan Hotel 



Երևան, 350 մ կենտրոնից
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդակցությունների սրահ և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ:
Nova Hotel Yerevan 



Երևան, 800 մ կենտրոնից
Գտնվելով Օպերայի և բալետի ազգային թատրոնից ընդամենը 100 մ հեռավորության վրա՝ Նովա հյուրանոցը առանձնանում է իր ռեստորանով, բարով և տրամադրում է անվճար WiFi ինտերնետ իր ամբողջ տարածքում: Գտնվում է մետրոյի Երիտասարդական կայարանից 600 մ հեռավորության վրա։
Vahagn Resort 


Ստեփանավան, Հայաստան
Վահագն Ռեզորթը գտնվում է Ստեփանավանում, բուսաբանական այգուց (Դենդրոպարկից) 13 կմ հեռավորության վրա, որը հայտնի է իր առողջարար հատկություններով:
Apaga Resort
Իջևան, 7կմ կենտրոնից
Ապագա Ռեզորթը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, Երևան քաղաքից 143 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն իրենից ներկայաղցնում է 12 երկհարկանի քոթեջներ, ամեն քոթեջում առկա է 2 սենյակ՝ յուրաքանչյուրը 52 քառ․ մ․ տարածքով։
Tufenkian Old Dilijan Complex 


Դիլիջան, 400 մ կենտրոնից
Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրատունը թույլ կտա Ձեզ վայելել 19-րդ դարի Դիլիջանին հառազատ շքեղությունը։ Բարձր առաստաղները, ձեռագործ ջահերն և իհարկե Թուֆենկյանի վարպետների ձեռքերով գործված հոյակապ գորգերը վերստեղծում են Հին Դիլիջանի տներին հատուկ ճաշասենյակների շքեղությունը։
Best Western Plus Paradise Hotel Dilijan 



Դիլիջան, 4.8 կմ կենտրոնից
Հյուրանոցն ունի գեղեցիկ լոբբի, նորաոճ նիստերի դահլիճ, Ձմեռային այգի, սրճարան, բար, ռեստորան և 60 հյուրընկալ սենյակներ`հարմարավետության և նրբագեղության անկրկնելի ներդաշնակությամբ:
Lastiver Resort
Ենոքավան, 500 մ կենտրոնից
Լաստիվեր հյուրանոցը լավագույն ընտրությունն է այն այցելուների համար, ովքեր փնտրում են հմայքի,խաղաղության և հանգստի համադրություն, ինչպես նաև կատարյալ գեղեցիկ տեսարանները դիտելու հարմարավետ անկյուն։
Nairi Hotel SPA Resorts 



Հանքավան, ՀՀ
Նաիրի Սպա Ռեզորթս հյուրանոցը տեղակայված է Հանքավանում, որը գտնվում է Երևանից 80 կմ հեռավորության վրա` շրջապատված հիասքանչ բնությամբ, շրջակա սարերի չքնաղ բնապատկերներով:
Ararat Resort Tsaghkadzor 




Ծաղկաձոր, 2․5 կմ կենտրոնից
Արարատ Ռեզորտը գտնվում է Ծաղկաձորի ամենատեսարժան վայրերից մեկում՝ սոճուտների պուրակում, որտեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է գտնվում Կեչառիս վանքային համալիրը:
Elegant Hotel & Resort 



Ծաղկաձոր, 900 մ կենտրոնից
Էլեգանտ հյուրանոցը բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ վայելելու Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը: Այստեղ Դուք կարող եք կտրվել առօրյա հոգսերից և զգալ Ձեզ բնության մի մասնիկը: