+ 374 43 88 44 55 [email protected]

Գաղտնիության քաղաքականություն

Փաստաթուղթը ներառում է տեղեկատվություն, թե ինչպես ենք մենք օգտագործում այն մարդկանց անձնական տվյալները, ում հետ փոխազդում ենք՝ ներառյալ հաճախորդների և կայքից օգտվողների։ Այն վկայում է մեր պարտավորվածության մասին՝ պահպանելու իրենց անձնական ինֆորմացիայի գաղտնիությունը։

Գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվող տերմինները

Երբ գաղտնիության քաղաքականության մեջ նշում ենք “Դուք” կամ “Ձեր”, մենք դիմում ենք Ձեզ կամ որևէ այլ անհատի, ում անձնական տվյալներն օգտագործում ենք ժամանակ առ ժամանակ։

Երբ տվյալ քաղաքականության մեջ նշում ենք անձնական տվյալների «վերամշակում» տերմինը, ապա ի նկատի ունենք տվյալների հավաքագրումը, գրառումը և պահպանումը։

Երբ մենք նշում ենք «ճանապարհորդական ծառայություններ», ապա ի նկատի ունենք բոլոր այն ծառայությունները, որոնք կարող են մատուցվել մեր կողմից, այն է՝ էքսկուրսիաներ, կեցության վայրով ապահովվածություն, ուղևորափոխադրումներ։

Մեր գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն անհատների անձնական տվյալները, ովքեր

  • ամրագրում են ճանապարհորդական ծառայություններ մեր օգնությամբ, կամ էլ ուղարկում են հարցում տվյալ ծառայությունների վերաբերյալ
  • հանդիսանում են մեր միջոցով կամ մեր կողմից մատուցված ճանապարհորդական ծառայությունների անմիջական սպառողը
  • հանդիսանում են մեր կողմից կամ մեր միջոցով մատուցվող ճանապարհորդական ծառայությունների սպառողը/հաճախորդը/պոտենցիալ հաճախորդը։

Մենք օգտագործելու ենք Ձեր անձնական տվյալները միայն Ձեր համաձայնությամբ կամ որևէ այլ իրավական հիմքով։

Մենք հարգում ենք Ձեր իրավունքները և ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր համագործակցությունը կլինի վստահելի թե՜ ամրագրումներ կատարելիս, թե՜ մեր կայքից օգտվելիս։

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները 2015 թ․-ի մայիսի 18-ին ընդունված «ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝

  • անուն,
  • հեռախոսահամար,
  • էլեկտրոնային հասցե,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի պատճեն),
  • որևէ այլ փաստաթուղթ, որը հաստատում է Ձեր անձը։

և կայքից օգտվելու մասին տեղեկատվություն

  • Ձեր IP հասցեն,
  • Ձեր համակարգչային սարքի բնութագիրը (անձնական համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլն),
  • Ձեր կողմից օգտագործվող վեբ-բրաուզերի տարբերակը (Internet Explorer, Firefox, Safari, Opera, Chrome),
  • Ձեր օպերացիոն համակարգը (e.g. Windows, Windows Phone, OSX, iOS, Android, Linux և այլն),
  • Ձեր ժամային գոտին,
  • այն վեբ-կայքը, որից անցում եք կատարել դեպի մեր կայք,
  • cookies ֆայլեր,
  • կայքի արձագանքելու ժամանակը,
  • ներբեռնման հետ կապված սխալները,
  • կայքէջերը և կայքէջերի հատվածները, որոնք դուք այցելում եք,
  • մեր կայքի օգտագործումը Ձեր կողմից, ներառյալ Ձեր հարցումները, որոնումները, ստեղծված հաշիվները և այլն,
  • Ձեր կոմից դիտված ծառայությունները,
  • կայքէջի հետ փոխազդեցության մասին ինֆորմացիան, ինչպիսիք են մկնիկի, ստեղների սեղմումները, հպումները, վերև-ներքև անցումները և այլն

Մենք կարող ենք հավաքագրել ինֆորմացիա կայքէջի Ձեր այցելումների, դիտումների, կայքի օգտագործման մասին մինչև Ձեր վեբ-բրաուզերը չարգելափակի այն։ Հավաքագրվող տվյալների շարքը կախված է մեր կայքէջի հետ Ձեր փոխազդեցությունից։

Մենք օգտագործում ենք cookies ֆայլեր կայքի հաճախումները վերլուծելու համար։ Դրանք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են կայքի հաճախորդները անցում կատարել դեպի մեր կայք և ինչը կօգնի մեզ կատարելագործել  մեր ծառայությունները։

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական ինֆորմացիան, որպեսզի օգնենք Ձեզ կատարել ամրագրումներ, շփում հաստատել որևէ հարցումների, մատուցվող ճանապարհորդական ծառայությունների, խնդիրների վերաբերյալ և պատասխանել Ձեր կողմից արված հարցումներին, այն է՝ մատակարարել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն մեր կայքէջի, մեր ծառայությունների մասին, վերլուծել և կատարելագործել մեր աշխատանքը, կայքը, օպերացիոն համարգը և ծառայությունները։

Մենք չենք պարտավորեցնում Ձեզ տրամադրել Ձեր անձնական ինֆորցիան, սակայն դրա բացակայության դեպքում մենք ի վիճակի չենք լինի մատուցել Ձեզ մեր ծառայությունները։

Մենք տրամադրում ենք Ձեր անձնական ինֆորմացիան երրորդ անձանց միմիայն ամրագրման անհրաժեշտության դեպքում կամ Ձեր ցանկությամբ։

Դուք կարող եք պահանջել կիսվել Ձեր հետ մեզ մոտ պահվող Ձեր անձնական ինֆորմացիայով և տեղեկանալ դրա օգտագործման նպատակների մասին, ինչպես նաև ներկայացնել մեզ մոտ գտնվով Ձեր անձնական տվյալների պատճեն։

Մենք կարող ենք փոփոխել մեր գաղտնիության քաղաքականությունը և տեղադրել այն մեր կայքում առանց Ձեզ տեղյակ պահելու։ Դրա մասին տեղեկանալու համար Դուք պետք է այցելեք մեր կայք ու համոզվեք, որ տեղյակ եք փոփոխությունների համար։ Մեր կողմից արված ոչ մի փոփոխություն չի կարող արվել առանց օրինական հիմքի։

Թարմացված է 12․02․2019

R
R