Անհատական էքսկուրսիա՝ Խոր Վիրապ, Էջմիածին (Մայր տաճար, Սբ, Հռիփսիմե, Սբ. Գայանե), Զվարթնոց տաճար
Զեղչ միայն առցանց ամրագրումների համար











Տեղեկություններ
6-7 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Սկսած 25.000 AMD20.000 AMD
Առավելություններ
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ օդորակիչով (1-3 հոգի – սեդան, 4-7 հոգի – մինիվեն, 8-19 հոգի – միկրոավտոբուս)
Մուտքի տոմսեր
Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
Շշալցված ջուր
Անվճար Wi-Fi
Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ:
Նկարագրություն
Թեև Հայաստանում կան տարբեր տեսարժան վայրեր, թերևս առավել հայտնին Աստվածաշնչի Արարատ լեռն է: Եվ այդ պատճառով, այս շրջագայության ընթացքում դուք կայցելեք հնարավոր ամենամոտ վայրը, որտեղից բացվում է մի հիասքանչ տեսարան դեպի լեռը։
Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող փառահեղ Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ» և կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված մի ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը: Հետևաբար, զարմանալի չէ, որ աշխարհի ողջ հայերի համար այս վայրը համարվում է սուրբ։ Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառը։
Այցելելով Հայաստան՝ դուք միանշանակ կցանկանաք տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»: Այս շրջագայությունը կսկսվի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:
Այստեղից դուք կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ-ին: Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը՝ Սանդարամետի գետնափոր մեհյանը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև նիզակը, որով խոցել են Հիսուսին։
Երևան վերադառնալիս՝ կանգառ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:
Լրացուցիչ տեղեկություններ
Էքսկուրսիայի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Reviews (1)
1 review for Անհատական էքսկուրսիա՝ Խոր Վիրապ, Էջմիածին (Մայր տաճար, Սբ, Հռիփսիմե, Սբ. Գայանե), Զվարթնոց տաճար
Սկսած 25.000 AMD20.000 AMD
LondonE7 –
On my final day I had this half day trip booked for after I checked out and had my bags. It was a private tour so I had the car to myself. The driver came to my apartment at 10am to pickup as arranged. It was an older guy who didnt speak much English but tried to help as best as could.
We went first to Khor Virap then back to the churches around the city Echmiadzin, Hripsime, Gayane, and Zvarnots temple. I was dropped back at Republic Squre where I had requested. It was very convenient to have my own driver after two large bus tours on previous days and reasonably priced.