Անհատական էքսկուրսիա՝ Էջմիածին (Մայր տաճար, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե), Զվարթնոց
Զեղչ միայն առցանց ամրագրումների համար








Տեղեկություններ
3-4 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Սկսած 15.000 AMD12.000 AMD
Առավելություններ
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ օդորակիչով (1-3 հոգի – սեդան, 4-7 հոգի – մինիվեն, 8-19 հոգի – միկրոավտոբուս)
Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
Շշալցված ջուր
Անվճար Wi-Fi
Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ:
Նկարագրություն
Այցելելով Հայաստան՝ դուք միանշանակ կցանկանաք տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Էջմիածին բառն ինքնին նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»: Այս շրջագայությունը սկսվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է գտնվում հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:
Այստեղից դուք կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին, որը կառուցվել է 301-304 թ–ին: Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը՝ Սանդարամետի գետնափոր մեհյանը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են մի շարք քրիստոնեական մասունքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչի և Նոյան տապանի կտորները, ինչպես նաև նիզակը, որով խոցել են Հիսուսին։
Երևան վերադառնալիս՝ կանգառ կառնենք 7-րդ դարի մեկ այլ գեղեցիկ տաճարի՝ Զվարթնոցի մոտ, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:
Լրացուցիչ տեղեկություններ
Էքսկուրսիայի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Reviews (1)
1 review for Անհատական էքսկուրսիա՝ Էջմիածին (Մայր տաճար, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե), Զվարթնոց
Սկսած 15.000 AMD12.000 AMD
Хуршед Файзуллаев –
Прекрасное агентство для любителей активного отдыха! Приятное отношение к клиентам, приветливые девушки в офисе. Отдельно хотелось бы поблагодарить гида Гаяне, очень умная, общительная девушка с хорошим кругозором! Еще один приятный человек, о котором нельзя не сказать, это Тигран, который является прекрасным собеседником и достойным водителем (увы, как я заметил в Ереване с этим беда)). Всем приятного и без проблемного отпуска и выходных))