Անհատական էքսկուրսիա՝ Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք
Զեղչ միայն առցանց ամրագրումների համար








Տեղեկություններ
9-10 ժամ
Անգլերեն, ռուսերեն
Սկսած 40.000 AMD30.000 AMD
Առավելություններ
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ օդորակիչով (1-3 հոգի – սեդան, 4-7 հոգի – մինիվեն, 8-19 հոգի – միկրոավտոբուս)
Դիմավորում և ճանապարհում Ձեր հյուրանոցում
Շշալցված ջուր
Անվճար Wi-Fi
Ամրագրումը հնարավոր է չեղարկել անվճար՝ էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ:
Նկարագրություն
Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով:
Շրջագայությունը սկսվում է Սևանա թերակղզի տանող աստիճաններից՝ հաճելի առավոտյան մարզանք, որի արդյունքում ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարանը բարձունքից: Դուք նաև կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Շարունակելով ճամփորդությունը դուք կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի չքնաղ բնությունը: Անցնելով Դիլիջան քաղաքով՝ կանգ կառնենք Գոշավանքում: Այս պատմական եկեղեցին գտնվում է հրաշք վայրում՝ Գոշ գյուղի սրտում և կրում է գյուղի անունը: Մխիթար Գոշը մեծ հայ մտածող–գիտնականներից էր՝բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ով կազմել է առաջին օրենսգիրքը և գրել «Գիրք Դատաստանի» իրավունքի հավաքածուն, որը կիրառվում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում: Նա թաղված է եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա օրոք 1188թ.-ին: Այստեղ դուք նաև կտեսնեք Վարպետ Պողոսի «ասեղնագործ» խաչքարը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:
Շրջագայության վերջին կետը Հաղարծին եկեղեցին է, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են մի ապշեցուցիչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն: Եթե ձեզ հետաքրքրում, թե ինչու, ապա ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան բազմաթիվ անգամ լսել:
Լրացուցիչ տեղեկություններ
Էքսկուրսիայի ժամը և վայրը՝ ըստ հարցման
Հնարավոր լեզուները՝ անգլերեն, ռուսերեն։ Այլ լեզուներով տուր կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
Reviews (2)
2 reviews for Անհատական էքսկուրսիա՝ Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք
Սկսած 40.000 AMD30.000 AMD
Asem Aljbour –
It was really amazing! One of my best days ever… HIGHLY recommended